09:30  ,  15 հունիսի, 2016

«Բորուսիայի» ղեկավար. 4 ամիս բանակցեցինք Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց ապարդյուն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Դորտմունդի «Բորուսիան» չեն կարողացել փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

«4 ամսվա ընթացքում մենք Մխիթարյանի հետ բանակցում էինք գործող պայմանագիրը երկարաձգելու հարցով: Հիմա պարզ դարձավ, որ նոր պայմանագիր չի լինելու: Մենք երբեք չենք ունեցել պայմանավորվածություն, որը Հենրիխը կարող է հեռանալ թիմից մինչեւ համաձայնագրի ավարտը»,- Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ 27-ամյա Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում