19:16  ,  8 հունիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի բոլոր օլիմպիականները

Հայաստանի 27 մարզիկներ 6 մարզաձեւերում նվաճել են Ռիոյի օլիմպիական ուղեգրեր: Հայ մարզիկներից օլիմպիական ուղեգրերի համար պայքարը դեռ շարունակում են աթլետները։ Մյուս մարզաձեւում օլիմպիական վարկանիշային մրցաշարերն ավարտվել են։ Սպիտակ քարտերով օլիմպիականներ Հայաստանը դեռ չունի։

NEWS.am Sport-ը ներկայացնում է 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած հայաստանցի մարզիկներին:

Սպորտային մարմնամարզություն

Հարություն Մերդինյան (առանձին գործիք՝ նժույգ թափեր)

Արթուր Դավթյան (առանձին գործիք՝ հենացատկ)

Հուռի Գեբեշյան (բազմամարտ)

Աթլետիկա

Ամալյա Շառոյան (հեռացատկ)

Լեւոն Աղասյան (եռազատկ)

Գայանե Չիլոյան (200 մ վազք)

Դիանա Խուսեբեղյան (200 մ վազք)

Ձյուդո

Հովհաննես Դավթյան (60 կգ քաշային կարգ)

Բռնցքամարտ

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Նարեկ Աբգարյան (52 կգ)

Արամ Ավագյան (56 կգ)

Վլադիմիր Մարգարյան (69 կգ)

Հունահռոմեական ըմբշամարտ

Միհրան Հարությունյան (66 կգ)

Արսեն Ջուլֆալակյան (75 կգ)

Մաքսիմ Մանուկյան (85 կգ)

Արթուր Ալեքսանյան (98 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ

Դավիթ Սաֆարյան (65 կգ)

Գառնիկ Մնացականյան (57 կգ)

Գեորգի Կետոեւ (97 կգ)

Լեւան Բերիանիձե (+120 կգ)

Ծանրամարտ (ծանրորդների անունները դեռեւս պաշտոնապես հայտարարված չեն)

Տղամարդիկ՝ 5 ուղեգիր

Կանայք՝ 2 ուղեգիր

Հայ օլիմպիականների նախաօլիմպիական մարզումային փուլերն արդեն մեկնարկել են։

Հունահռոմեական ոճի ըմբիշները  հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախաօլիմպիական հավաք անցկացրին Ծաղկաձորում, հավաքները կշարունակվեն Ղրիմում, իսկ վերջին հավաքը կկայանա Երեւանում։

Բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ  նախաօլիմպիական հավաք են անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։

Ծանրամարտի  Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հունիսի 8-27-ը հավաք կունենան Ղրիմի Ֆեոդոսիա քաղաքում։

Մարմնամարզիկների օլիմպիական մարզումները մեկնարկելու են Թբիլիսիում՝ հուլիսի 2-12-ը, ապա կշարունակվեն Երեւանում, որից հետո հիմնական նախաօլիմպիական հավաքը կկայանա Բրազիլիայի Բլումենաու քաղաքում՝ հուլիսի 19-ից օգոստոսի 1-ը։

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանի նախաօլիմպիական մարզումային փուլը մեկնարկել է մայիսի 3-13-ը՝ Սոչիում, ապա մայիսի 16-23-ը՝ Անթալիայում մասնակցնել է միջազգային մեծ հավաքի, հունիսի 1-14-ը մարզումները շարունակվում են Ծաղկաձորում, հունիսի 17-27-ը տասնօրյա հավաք կունենա Զագրեբում, ապա հուլիսի 3-17-ը՝ Տոկիոյում։ 

Աթլետները դեռեւս օլիմպիական ուղեգերի համար են պայքարում միջազգային մրցաշարերում, որոնցից հետո օլիմպիական թիմը երեք փուլով նախաօլիմպիական հավաքներ կունենա Սոչիում, Ծաղկաձորում եւ Ֆրանսիայում։

Ռիոյի Օլիմպիական խաղերը օգոստոսի 5-ից 21-ն են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում