22:55  ,  1 հունիսի, 2016

ESPN. Աշխարհի ամենահայտնի մարզիկները

Աշխարհի ամենահայտնի մարզիկը Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է: ESPN-ի փորձագետները կազմել են աշխարհի ամենահայտնի մարզիկների ցուցակը: Բանաձեւը հաշվի է առնում մարզիկների աշխատավարձի չափը, գովազդային գործարքները, սոցիալական ցանցերում եւ Google-ի որոնողական համակարգում հարցումների քանակը:

1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)

2. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)

3. Լիոնել Մեսի  (ֆուտբոլ)

4. Նեյմար (ֆուտբոլ)

5. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)

6. Քեւին Դյուրանտ (բասկետբոլ)

7. Թայգեր Վուդս (գոլֆ)

8. Վիրատ Կոհլի (կրիկետ)

9. Խամես Ռոդրիգես (ֆուտբոլ)

10. Ռաֆայել Նադալ (թենիս)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում