13:10  ,  14 մայիսի, 2016

Ադրբեջանցիները ծեծկռտուք են հրահրել արցախցի մարզիկին պարտվելու ժամանակ

Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, հայտնում է ermenihaber.am-ը:

Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, որի վրա թիկունքից հարձակվել է նաեւ ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:

Կասկածներ կան, որ սադրանքը նախապես է ծրագրված եղել, ինչի մասին վկայում են ադրբեջանցիների՝ մարզադահլիճ տարած մահակները: Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, որը փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին:

Ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, իսկ ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Մինչեւ այդ միջադեպը Հայաստանը ներկայացնող Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու տարել վստահ հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English