19:11  ,  25 ապրիլի, 2016

Լեւոն Արոնյանը Norway Chess 2016-ի մյուս մասնակիցների հետ խաղացել է զվարճալի ֆուտբոլ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 սուպերմրցաշարի մասնակիցները հանգստյան օրը խաղացել են ֆուտբոլի զվարճալի տարբերակ: Խաղին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ 5 տուրից հետո Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 3.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news