22:30  ,  23 ապրիլի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչում է

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած առաջին կիսաեզրափակիչում մանչեսթերցիները 2:1 հաշվով հաղթեցին «Էվերտոնին»: Հյուրերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 24-ին կվիճարկեն «Ուոթֆորդն» ու «Քրիսթալ Փելասը»:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» ՝ 1:2

Քրիս Սմոլինգ, 75 (ինքնագոլ) – Մարուան Ֆելաինի, 34, Անտոնի Մարտիալ, 90+3

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոմելու Լուկակու, 57 («Էվերտոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում