09:52  ,  6 մարտի, 2012

NBA. «Չիկագոն» ու «Օկլահոման» հաղթում են

NBA-ի կանոնավոր առաջնությունում մարտի 5-ին կայացան հերթական հանդիպումները։

Արեւմտյան գոտու առաջատար «Օկլահոման» սեփական խաղահրապարակում հաղթեց գործող չեմպիոն «Դալասին»՝ 95։91։ «Օկլահոման»13-րդ անընդմեջ հաղթանակը տարավ սեփական խաղահրապարակում։

«Օկլահոմայի» պաշտպան Ռասել Ուեստբրյուկը վաստակեց 24 միավոր, իսկ Քեւին Դյուրանտը՝ 22։

«Դալասի» կազմում ամենաարդյունավետը Դիրկ Նովիցկին էր՝ 27 միավոր։

Արեւմտյան գոտու առաջատար «Չիկագո Բուլսը» սեփական խաղահրապարակում 92։72 հաշվով պարտության մատնեց «Ինդիանային»։

«Ցլերի» կազմում Լուոլ Դենգը վատակեց 20 միավոր, Դերիկ Ռոուսը՝ 13, իսկ ֆրանսիացի լեգիոնական Ջերմեյն Նոան իր անվան դիմաց գրանցեց 9 միավոր։

NBA. Կանոնավոր առաջնություն

«Տորոնտո» – «Օրլանդո» – 88:92

«Կլիվլենդ» – «Յուտա» – 100:109

«Վաշինգթոն» – «Գոլդեն Սթեյտ» – 100:120

«Օկլահոմա» – «Դալաս» – 95:91

«Մինեսոտա» – «Կլիպերս» – 95:94

«Միլուոկի» – «Ֆիլադելֆիա» – 97:93

«Չիկագո» – «Ինդիանա» – 92:72

«Դենվեր» – «Սակրամենտո» – 119:116 (լրացուցիչ ժամանակում)

«Պորտլենդ» – «Նյու Օրլեան» – 86:74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով