Arthur Abraham live from Las Vegas press conference with Gilberto Ramirez
Posted by Arthur Abraham on Thursday, 7 April 2016
Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսի միջեւ մենամարտին նվիրված ասուլիսը: 36-ամյա Աբրահամը խոսել է ապրիլի 9-ին Լաս Վեգասում անցկացվելիք մենամարտի մասին:
«Ես 36 տարեկան եմ, եւ ունեմ մեծ փորձ, այնպես որ պատրաստ եմ: Ես եղել եմ բարձունքում, ունեցել եմ նվաճումներ ու անկումներ: Չեմպիոնի պարտադիր հավակնորդ դարձած ցանկացած բռնցքամարտիկ պետք է լինի բավականաչափ լավը: Չեմ թերագնահատի մրցակցիս: Գիտեմ, որ պետք է լինեմ իդեալական մարզավիճակում եւ, միեւնույն ժամանակ, անցկացնեմ լավ մենամարտ: Հենց դրան է սպասում հանդիսատեսը»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:02 , 31 օգոստոսի
16:20 , 31 օգոստոսի
15:32 , 31 օգոստոսի
15:04 , 31 օգոստոսի
14:05 , 31 օգոստոսի
13:01 , 31 օգոստոսի
12:24 , 31 օգոստոսի
11:49 , 31 օգոստոսի
11:08 , 31 օգոստոսի 
10:43 , 31 օգոստոսի