09:33 8 ապրիլի, 2016Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսի միջեւ մենամարտին նվիրված ասուլիսը: 36-ամյա Աբրահամը խոսել է ապրիլի 9-ին Լաս Վեգասում անցկացվելիք մենամարտի մասին:
«Ես 36 տարեկան եմ, եւ ունեմ մեծ փորձ, այնպես որ պատրաստ եմ: Ես եղել եմ բարձունքում, ունեցել եմ նվաճումներ ու անկումներ: Չեմպիոնի պարտադիր հավակնորդ դարձած ցանկացած բռնցքամարտիկ պետք է լինի բավականաչափ լավը: Չեմ թերագնահատի մրցակցիս: Գիտեմ, որ պետք է լինեմ իդեալական մարզավիճակում եւ, միեւնույն ժամանակ, անցկացնեմ լավ մենամարտ: Հենց դրան է սպասում հանդիսատեսը»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.