Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 33-րդ քայլում:
Արոնյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով եւ բաժանեց 4-7-րդ տեղերը:
Դեռ չի ավարտվել վերջին տուրի կենտրոնական պարտիան, որում մրցում են Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց հավասարվեց նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը սեւերով ոչ ոքի խաղաց ռուս Պյոտր Սվիդլերի հետ:
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի