11:42  ,  18 մարտի, 2016

Ինչպես Նակամուրան «սայթաքեց» Լեւոն Արոնյանի դեմ պարտիայում

Լեւոն Արոնյանի ու Հիկարու Նակամուրայի միջեւ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի պարտիայում տեղի է ունեցել սկանդալային դրվագ: Վերջնամասում ԱՄՆ-ի ներկայացուցիչը դիպել է արքային եւ հետ քաշել ձեռքը, սակայն մրցավարը նրանից պահանջել է քայլ կատարել հենց այդ խաղաքարով: Քիչ անց Նակամուրան ընդունել է պարտությունը 83-րդ քայլում:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթացող մրցաշարի 6 տուրերից հետո Լեւոն Արոնյանը հավաքել է 4 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մարտի 18-ը մրցաշարում հանգստյան օր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում