Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց ոչ ոքիով

19:10   28 մարտի, 2016

Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 33-րդ քայլում: 

Արոնյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով եւ բաժանեց 4-7-րդ տեղերը:

Դեռ չի ավարտվել վերջին տուրի կենտրոնական պարտիան, որում մրցում են Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց հավասարվեց նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը սեւերով ոչ ոքի խաղաց ռուս Պյոտր Սվիդլերի հետ:

Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.