Ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Ռիու Ավեի» կիսապաշտպան Ռենան Բրեսանը խոսել է Հայաստանի դեմ ընկերական խաղի մասին:
«Տրամադրությունը բարձր է: Խոտածածկը եւս լավն է, իսկ եղանակը՝ հիանալի: Կարծում եմ՝ կլինի հետաքրքիր խաղ: 2 թիմերն էլ սիրում են խաղալ հարձակողական ֆուտբոլ:
Ստադիոնը նորմալ է: Մենք այստեղ արդեն խաղացել ենք 3-4 տարի առաջ: Եվ ես գոլ խփեցի այդ խաղում: Այն ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն էին: Հուսով եմ, որ նույնը կլինի նաեւ հիմա: Գուցե դա իմ լավագույն խաղն էր ազգային թիմում, թեեւ եղել են նաեւ այլ հաջող հանդիպումներ»,- Բրեսանի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի