15:15 25 մարտի, 2016Ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Ռիու Ավեի» կիսապաշտպան Ռենան Բրեսանը խոսել է Հայաստանի դեմ ընկերական խաղի մասին:
«Տրամադրությունը բարձր է: Խոտածածկը եւս լավն է, իսկ եղանակը՝ հիանալի: Կարծում եմ՝ կլինի հետաքրքիր խաղ: 2 թիմերն էլ սիրում են խաղալ հարձակողական ֆուտբոլ:
Ստադիոնը նորմալ է: Մենք այստեղ արդեն խաղացել ենք 3-4 տարի առաջ: Եվ ես գոլ խփեցի այդ խաղում: Այն ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն էին: Հուսով եմ, որ նույնը կլինի նաեւ հիմա: Գուցե դա իմ լավագույն խաղն էր ազգային թիմում, թեեւ եղել են նաեւ այլ հաջող հանդիպումներ»,- Բրեսանի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.