Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 23-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հետնապահ Վեսելին Տոպալովին, որին առաջին շրջանում հաղթել է սեւ ֆիգուրներով:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը նախորդ տուրում կրել էր առաջին պարտությունը եւ 5 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Նրան հաղթած Վիշի Անանդն ու ռուս Սերգեյ Կարյակինը 5.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Անանդ, Կարյակին՝ 5.5-ական միավոր, Արոնյան, Կարուանա՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Սվիդլեր՝ 4, Նակամուրա՝ 3.5, Տոպալով՝ 3:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում