21:05  ,  13 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի վստահ հաղթանակը

Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ տուրում սեւերով մրցեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ վստահ հաղթանակ տարավ:

Սա Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Առաջին երկու տուրերում հայ գրոսմայստերը խաղացել էր ոչ ոքի եւ այժմ ունի 2 միավոր: Արոնյանը հավասարվեց առաջատարներ Վիշվանաթան Անանդին եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որոնք երեք տուրից հետո եւս վաստակել են 2-ական միավոր:

Երրորդ տուրում Անանդը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Կարյակինը սեւերով միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրի հետ: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւս բավարարվեց կես միավորով եւ ունի 1.5 միավոր:

Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը. Կարյակին, Անանդ, Արոնյան՝ 2-ական, Գիրի, Կարուանա, Սվիդլեր՝ 1.5-ական, Նակամուրա՝ 1, Տոպալով՝ 0.5:

Մարտի 14-ին հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով