15:22  ,  21 մարտի, 2016

Արսեն Վենգեր. Բարդ է անտեսել երկրպագուների քննադատությունը

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է ակումբի երկրպագուների քննադատությանը: «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության արտագնա խաղին «Արսենալի» երկրպագուները ներկայացել էին Վենգերին քննադատող պաստառներով՝ «Արսենալը» «Արսեն ՖԱ» չէ, փոփոխությունների ժամանակն է» գրություններով:

«Լրատվամիջոցների քննադատությունը հեշտ է ընդունել, սակայն մեր երկրպագուների դժգոհությունն անտեսելը բարդ է: Մենք պետք է ֆուտբոլի նկատմամբ մեր վերաբերմունքով վերադարձնենք երկրպագուներին եւ վստահ լինենք, որ նրանք աջակցում են մեզ»,- Վենգերի խոսքը մեջբերում է thesun-ը:

1996 թվականից «Արսենալը» գլխավորող Վենգերը Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել է 2004-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում