20:10  ,  14 մարտի, 2016

Սարգիս Հովհաննիսյան. Երկար էինք սպասել այս հաղթանակին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Ուֆայի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը:

«Առաջին խաղակեսը լավ անցկացրինք՝ պահերով էլ, թիմային շարժումով էլ: Չկար գրոհների եզրափակիչ մասը: Բայց մենք գերազանցեցինք «Ուֆային»: Այդուամենայնիվ, խփած գոլից հետ քաշվեցինք: Սկսվեցին անհասկանալի կորուստներ, նյարդայնություն: Լավ է, որ հաջողվեց խփել երկրորդ գոլը: Մենք երկար էինք սպասում այս հաղթանակին: Շատ հանդիպումներ են եղել, երբ թիմը լավ է խաղացել, բայց պարտվել է»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը:

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրից հետո «Լոկոմոտիվը» 35 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում