14:43  ,  2 մարտի, 2016

«Վոլֆսբուրգի» ֆանատները ճայտրուկով հարվածել են մրցակցի պահեստայինների նստարանին (ֆոտո)

«Վոլֆսբուրգի» ֆանատներն անկարգություններ են սարքել «Հանովերի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:

Հանովերում կայացած հանդիպման ժամանակ «Վոլֆսբուրգի» երկրպագուները խաղադաշտի ուղղությամբ նետել են ճայտրուկներ, որոնցից մեկը դիպել է դաշտի տերերի պահեստայինների նստարանին: «Հանովերի» ֆուտբոլիստներից ու մարզիչներց ոչ ոք չի տուժել, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Վոլֆսբուրգը» 4:0 հաշվով հաղթել էր գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի հեթ-տրիկի օգնությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով