00:47  ,  2 մարտի, 2016

Շյուրլեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Վոլֆսբուրգին»

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Վոլֆսբուրգը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Հանովերի» դարպասը: Հյուրերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն, իսկ խաղի վերջակետը դրեց նրա հայրենակից Յուլիան Դրաքսլերը:

«Վոլֆսբուրգը» 34 միավորով 8-րդն է, իսկ «Հանովերն» ունի 17 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Հանովեր» - «Վոլֆսբուրգ»՝ 0:4

Անդրե Շյուրլե, 36, 59, 62, Յուլիան Դրաքսլեր, 69

«Ինգոլշտադտ» - «Քյոլն»՝ 1:1

Լուկաշ Հինտերսեր, 36 – Անտոնի Մոդեստ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով