14:43 2 մարտի, 2016«Վոլֆսբուրգի» ֆանատներն անկարգություններ են սարքել «Հանովերի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:
Հանովերում կայացած հանդիպման ժամանակ «Վոլֆսբուրգի» երկրպագուները խաղադաշտի ուղղությամբ նետել են ճայտրուկներ, որոնցից մեկը դիպել է դաշտի տերերի պահեստայինների նստարանին: «Հանովերի» ֆուտբոլիստներից ու մարզիչներց ոչ ոք չի տուժել, գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Վոլֆսբուրգը» 4:0 հաշվով հաղթել էր գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի հեթ-տրիկի օգնությամբ:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.