21:08  ,  24 փետրվարի, 2016

«Արարատն» ունի երեք օտարերկրացի նորեկ

«Արարատը» համալրվել է երեք օտարերկրացի ֆուտբոլիստներով, հաղորդում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը: 23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը:

21-ամյա հարձակվող Քրիստիան Չանեյը «Արարատ» է տեղափոխվել «Ֆրեզնո Ֆուեգո» թիմից:

23-ամյա հարձակվող Կիրիան Նվաբուեզեյի նախորդ թիմն էր ԱՄՆ-ի «Տուլսա Ռաուֆնեկսը»: Նիգերիական ծագումով ֆուտբոլիստը, ով 2014-ին հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում», 5 գոլի հեղինակել է դարձել USL-ում ընթացիկ մրցաշրջանում:

Նորեկները մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքին, իսկ Չանեյը վերջին խաղում գրավել է հարավկորեական «Սոննամի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում