21:08 24 փետրվարի, 2016«Արարատը» համալրվել է երեք օտարերկրացի ֆուտբոլիստներով, հաղորդում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը: 23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը:
21-ամյա հարձակվող Քրիստիան Չանեյը «Արարատ» է տեղափոխվել «Ֆրեզնո Ֆուեգո» թիմից:
23-ամյա հարձակվող Կիրիան Նվաբուեզեյի նախորդ թիմն էր ԱՄՆ-ի «Տուլսա Ռաուֆնեկսը»: Նիգերիական ծագումով ֆուտբոլիստը, ով 2014-ին հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում», 5 գոլի հեղինակել է դարձել USL-ում ընթացիկ մրցաշրջանում:
Նորեկները մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքին, իսկ Չանեյը վերջին խաղում գրավել է հարավկորեական «Սոննամի» դարպասը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.