01:51  ,  24 փետրվարի, 2016

«Արարատը» ԱՄՆ-ում պարտվել է գոլառատ խաղում

Երեւանի «Արարատը» փետրվարի 23-ին վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄՆ-ում՝ մրցելով Հարավային Կորեայի 7-ակի չեմպիոն, Ասիայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող «Սոննամի» հետ:

Հայկական ակումբը պարտվել է 3:4 հաշվով: «Արարատից» աչքի են ընկել թիմում փորձաշրջան անցնող Էդվին Ռիվասը եւ Քրիստիան Չանեյն ու հարձակվող Գեւորգ Նռանյանը, հայտնում է ակումբի կայքը:

«Արարատը» խաղացել է հետեւյալ կազմով. Գեւորգ Պրազյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա (Գորիկ Խաչատրյան), Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Բրայան դե լա Ֆուենտե, Էդվին Ռիվաս (Վահե Մարտիրոսյան), Ումարու Կաինա (Գեւորգ Նռանյան), Քրիստիան Չանեյ (Մհեր Սահակյան):

Փետրվարի 24-ին թիմը կվերադառնա Երեւան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում