01:51 24 փետրվարի, 2016Երեւանի «Արարատը» փետրվարի 23-ին վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄՆ-ում՝ մրցելով Հարավային Կորեայի 7-ակի չեմպիոն, Ասիայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող «Սոննամի» հետ:
Հայկական ակումբը պարտվել է 3:4 հաշվով: «Արարատից» աչքի են ընկել թիմում փորձաշրջան անցնող Էդվին Ռիվասը եւ Քրիստիան Չանեյն ու հարձակվող Գեւորգ Նռանյանը, հայտնում է ակումբի կայքը:
«Արարատը» խաղացել է հետեւյալ կազմով. Գեւորգ Պրազյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա (Գորիկ Խաչատրյան), Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Բրայան դե լա Ֆուենտե, Էդվին Ռիվաս (Վահե Մարտիրոսյան), Ումարու Կաինա (Գեւորգ Նռանյան), Քրիստիան Չանեյ (Մհեր Սահակյան):
Փետրվարի 24-ին թիմը կվերադառնա Երեւան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.