10:48  ,  23 փետրվարի, 2016

Հայտնի է Իսպանիայի Գավաթի եզրափակիչի մրցավայրը

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան որոշել է երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնել մայիսի 22-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում «Աթլետիկոն»: Այդ մասին հաղորդում է «Սեւիլիայի» թվիթերյան էջը: Ստադիոնն ունի 55 հազար տեղ: Գավաթը կվիճարկեն «Բարսելոնան» եւ «Սեւիլիան»:

«Բարսելոնան» ցանկություն ուներ եզրափակիչ հանդիպումն անցկացնել «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում: Սակայն Արքայական ակումբը դեմ էր: Թեեւ պաշտոնական պատճառն այն է, որ այդ օրը ստադիոնում պետք է տեղի ունենա համերգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում