12:53  ,  20 փետրվարի, 2016

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Բուլղարիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացրած հավաքից հետո փետրվարի 21-ին  Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝  մասնակցելու փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս