11:10  ,  19 փետրվարի, 2016

«Արարատը» հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ում

«Արարատը» հաղթանակով է սկսել ստուգողական հանդիպումների շարքն ԱՄՆ-ում: Առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ֆրեզնո Ֆուեգոյին»: 42-րդ րոպեին աչքի է ընկել «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Երկու րոպե անց երեւանյան թիմը մնացել է տասը ֆուտբոլիստներով: Հեռացվել է Գորիկ Խաչատրյանը, հաղորդում է «Արարատի» պաշտոնական կայքը:

«Արարատ». Գեւորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հակոբ Չիրիշյան (Ումարու Կաինա), Մոյսես Օրոզկո (Բենիկ Հովհաննիսյան), Մհեր Սահակյան (Մարին Գլավաշ), Գուստավո (Բրայան դե լա Ֆուենտե), Դավիթ Հովսեփյան (Գեւորգ Նռանյան, Լի Նշանյան):

Հաջորդ հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 20-ին: Մրցակիցն է հանրահայտ «Նյու Յորք Կոսմոսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում