11:10 19 փետրվարի, 2016«Արարատը» հաղթանակով է սկսել ստուգողական հանդիպումների շարքն ԱՄՆ-ում: Առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ֆրեզնո Ֆուեգոյին»: 42-րդ րոպեին աչքի է ընկել «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Երկու րոպե անց երեւանյան թիմը մնացել է տասը ֆուտբոլիստներով: Հեռացվել է Գորիկ Խաչատրյանը, հաղորդում է «Արարատի» պաշտոնական կայքը:
«Արարատ». Գեւորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հակոբ Չիրիշյան (Ումարու Կաինա), Մոյսես Օրոզկո (Բենիկ Հովհաննիսյան), Մհեր Սահակյան (Մարին Գլավաշ), Գուստավո (Բրայան դե լա Ֆուենտե), Դավիթ Հովսեփյան (Գեւորգ Նռանյան, Լի Նշանյան):
Հաջորդ հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 20-ին: Մրցակիցն է հանրահայտ «Նյու Յորք Կոսմոսը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.