11:06  ,  18 փետրվարի, 2016

L'Equipe-ը՝ ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասին

Ֆրանսիական L'Equipe-ն անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը, որը Երեւանի «Ուլիսի» լուծարումից հետո շարունակվելու է 7 թիմով։

«Առաջնությանը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ «Ուլիսը» ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակի պայքարը: Առաջնությունում մնացել է 7 թիմ, իսկ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն` ութից պակաս թիմերի դեպքում մրցաշարը չի համարվի պաշտոնական: Այժմ հայկական ֆեդերացիան փնտրում է լուծումներ, սակայն Առաջին լիգայի թիմերը չեն կարող հանդես գալ Բարձրագույն խմբում»,- գրում է հեղինակավոր պարբերականը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն  խումբը վերսկվելու է մարտի 2-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News