Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում պայքարն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: 16-ամյա մարզուհին կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում գրավեց 15-րդ տեղը: Կարճ ծրագրում Գալուստյանը 16-րդն էր, ազատ ծրագրում՝ 13-ը: 2015թ. Եվրոպայի առաջնությունում Գալուստյանն ընդհանուր հաշվարկում գրավել էր 13-րդ տեղը:
Բրատիսլավայում բոլոր մեդալները նվաճեցին ռուսները: Չեմպիոն հռչակվեց Եվգենյա Մեդվեդեւան, հաջորդ երկու տեղերը գրավեցին Ելենա Ռադիոնովան եւ Աննա Պոգորիլայան:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրից հետո դուրս մնաց պայքարից:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում 28 զույգերի պայքարում գրավել է 20-րդ տեղը եւ իրավունք ստացել հունվարի 30-ին հանդես գալ ազատ ծրագրով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի