00:56 30 հունվարի, 2016Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում պայքարն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: 16-ամյա մարզուհին կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում գրավեց 15-րդ տեղը: Կարճ ծրագրում Գալուստյանը 16-րդն էր, ազատ ծրագրում՝ 13-ը: 2015թ. Եվրոպայի առաջնությունում Գալուստյանն ընդհանուր հաշվարկում գրավել էր 13-րդ տեղը:
Բրատիսլավայում բոլոր մեդալները նվաճեցին ռուսները: Չեմպիոն հռչակվեց Եվգենյա Մեդվեդեւան, հաջորդ երկու տեղերը գրավեցին Ելենա Ռադիոնովան եւ Աննա Պոգորիլայան:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրից հետո դուրս մնաց պայքարից:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում 28 զույգերի պայքարում գրավել է 20-րդ տեղը եւ իրավունք ստացել հունվարի 30-ին հանդես գալ ազատ ծրագրով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.