Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքի կարճ ծրագրում 35 մասնակիցների մեջ գրավեց 31-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից՝ չստանալով ազատ ծրագրում հանդես գալու իրավունք: Որակավորման արգելքը հաղթահարում են 24 լավագույնները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մենասահքի կարճ ծրագրում 36 մասնակիցների մեջ ցույց է տվել 16-րդ արդյունքը եւ 24 լավագույնների թվում պայքարը կշարունակի ազատ ծրագրում, որը հունվարի 29-ին է:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է նաեւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կավարտվի հունվարի 31-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի