20:36  ,  28 հունվարի, 2016

«Լոս Անջելես Լեյքերսը» կտեղադրի Շաքիլ Օ՝Նիլի արձանը

«Լոս Անջելես Լեյքերսը» կտեղադրի ակումբի նախկին առաջատար Շաքիլ Օ՝Նիլի արձանը, հաղորդում է ESPN-ը:

43-ամյա ամերիկացի բասկետբոլիստը «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես է եկել 1996-2004 թվականներին՝ թիմին օգնելով երեք անգամ նվաճել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնական տիտղոսը՝ 2000-ին, 2001-ին, 2002-ին:

2004-ին «Լեյքերսից» հեռանալուց հետո Օ՝Նիլը հանդես է եկել «Մայամի Հիթում», «Ֆինիքս Սանզում», «Քլիվլենդ Քավալյերսում», «Բոստոն Սելթիքսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով