Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օրերս եղել է Բեռլինի պատկերասրահում:
«Բոչտելին Բեռլինի պատկերասրահում»,- ֆեյսբուքյան էջում գրել է 35-ամյա բռնցքամարտիկը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի