21:10  ,  24 հունվարի, 2016

Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ եւ թիմի կազմում կմեկնի Սոչի

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովի եւ «Բանանցի» նախկին պաշտպան Արամ Շախնազարյանի հետ, հայտնում է ակումբի կայքը:

«Արարատի» նորեկները թիմի հետ հունվարի 25-ին կմեկնեն Սոչի, որտեղ երեւանցիները հավաք կանցկացնեն մինչեւ փետրվարի 5-ը: Արտյոմ Խաչատուրովը վերջերս է հեռացել ղազախական «Կիզիլ Ժարից»:

«Արարատի» կազմում ռուսկաան հավաքին կմեկնեն հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան, Արման Մելիքսեթյան:

Պաշտպաններ. Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Արտյոմ Խաչատուրով, Արամ Շախնազարյան:

Կիսապաշտպաններ. Գեորգի Խուբուա, Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Ումարու Կաինա, Ռուսլան Ավագյան, Մհեր Սահակյան:

Հարձակվողներ. Գեւորգ Նռանյան, Դավիթ Հովսեփյան:

Ռուսաստանում թիմին կմիանան հայ պաշտպան Սերգեյ Ավագիմյանը եւ հայկական ծագումով կիսապաշտպան Դենիս Օզը: Հնարավոր է, որ «Արարատում» կփորձարկվեն եւս երկու նորեկներ: «Արարատը» կրկին կհանգրվանի «Վեսնա» մարզահամալիրում եւ ծրագրել է 4 ստուգողկան հանդիպում:

Հունվարի 26-ին երեւանյան ակումբը կհանդիպի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային», որը գլխավորում է Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ մեկ օր անց «Արարատը» կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը եւ հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը:

Հունվարի 31-ին «Արարատը» կխաղա «Սոչիի» հետ, իսկ փետրվարի 3-ին նախատեսված է ստուգողական հանդիպում Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով