23:20  ,  23 հունվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Բորուսիային»

Ձմեռային դադարից հետո վերսկսված գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Դորտմունդցիներն ավելի վտանգավոր էին գրոհում առաջին խաղակեսում, իսկ 41-րդ րոպեին բացեցին հաշիվը: Հյուրերին առաջ մղեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:

Տանտերերն ավելի ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, բայց Թոմաս Տուխելի թիմը հակագրոհի արդյունքում կրկնապատկեց հաշիվը: 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որը 7-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում՝ անցկացնելով 17-րդ խաղը: Քիչ անց Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կրճատեց հաշիվը եւ մեծ ճնում էր գործադրում  հյուրերի դարպասին, սակայն 75-րդ րոպեին գնդակը երրորդ անգամ հայտնվեց տանտերերի դարպասում: 27-ամյա Մխիթարյանը 9-րդ գոլային փոխանցումը կատարեց այս առաջնությունում, իսկ գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը խփեց հանդիպման վերջին գոլը:

Դորտմունդի «Բորուսիան» 41 միավորով երկրորդն է եւ 8 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 29 միավորով չորրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բորուսիա Դ.»՝ 1:3

Ռաֆայել, 58 – Մարկո Ռոյս, 41, Հենրիխ Մխիթարյան, 50, Իլկայ Գյունդոգան, 75

«Հանովեր» - «Դարմշտադտ»՝ 1:2

Հուգո Ալմեյդա, 10 – Սանդրո Վագներ, 31, 47

«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 0:0

«Ինգոլշտադտ» - «Մայնց»՝ 1:0

Մորից Հարտման, 41 (11մ) -

«Քյոլն» - «Շտուտգարտ»՝ 1:3

Անտոնի Մոդեստ, 19 (11մ) – Դանիել Դիդավի, 36, Տիմո Վերներ, 56, Կրիստիան Գենտներ, 83

«Հոֆենհայմ» - «Բայեր»՝ 1:1

Ջիլոան Համադ, 40 – Օմեր Տոպրակ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում