11:36  ,  23 հունիսի, 2012

Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի առաջատարը կարող է չմասնակցել Օլիմպիական խաղերին

NBA-ի նորընծա չեմպիոն «Մայամիի» առաջատար պաշտպան Դուեյն Ուեյդը ծնկի վնասվածքի հետեւանքով կարող է չմասնակցել հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

30-ամյա բասկետբոլիստը ծնկի վիրահատության էր ենթարկվել 2007 թվականին, սակայն վնասվածքը դեռ խանգարում է ամերիկացուն: Առաջիկայում Ուեյդը կանցին բուժզննում, ինչից հետո հայտնի կդառնա նրա հետագա ճակատագիրը, հաղորդում է NBA-ի պաշտոնական կայքը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով