22:21  ,  28 դեկտեմբերի, 2015

Յուրա Մովսիսյանի 2 գոլերը՝ «Սպարտակի» 7 լավագույն գոլերի շարքում

Championat.com-ն առանձնացրել է Մոսկվայի «Սպարտակի» յոթ լավագույն գոլերը Ռուսաստանի առաջնության առաջին շրջանում:

Լավագույնների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի 28-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի երկու գոլերը: «Կրասնոդարի» դարպասը խփած գոլը 7-րդն է, «Ռուբինի» դարպասը խփածը՝ երրորդը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11 հանդիպումներում Մովսիսյանը խփել է երեք գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում