17:30  ,  26 դեկտեմբերի, 2015

«Սպարտակի» երկրպագուներն ընտրել են տարվա լավագույն գոլը

Բուլղարացի կիսապաշտպան Իվելոին Պոպովը ճանաչվել է Մոսկվայի «Սպարտակի»՝ տարվա լավագույն գոլի հեղինակ: Բուլղարիայի հավաքականի առաջատարի՝ «Զենիթի» դեմ խաղում խփած գոլն ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքում հավաքել է ձայների 30,83 տոկոսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սպարտակը» ներկայացրել էր 10 լավագույն գոլերը, որում 5 գոլ ուներ հոլանցադի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թեկնածուների թվում չէին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում