11:49  ,  24 դեկտեմբերի, 2015

Ոստիկանները ձերբակալել են Դորտմունդի «Բորուսիայի» ստադիոնում ֆուտբոլ խաղացած մերկ երկրպագուին

Դորտմունդի ոստիկանները ձերբակալել են «Բորուսիայի» երկրպագուներից մեկին, որը ներխուժել էր ակումբի տնային ստադիոն «Սիգնալ Իդունա Պարկ», տեղեկացնում է The Sun-ը:

25-ամյա երիտասարդը մտել է ստադիոն եւ միայնակ ֆուտբոլ է խաղացել խաղադաշտում: Բացի այդ, նա ամբողջությամբ մերկ է եղել: Երկրպագուն ոստիկաններին բացատրել է, որ մերկացել է ստադիոնի լուսավորող սարքերից եկած շոգի պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում