11:18  ,  24 դեկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպ. Պատրաստ էի մարզիչ դառնալ 25 տարեկանում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ երիտասարդ տարիքում եւս պատրաստ է եղել կատարել մարզչական աշխատանք:

«Միշտ սիրել եմ ֆուտբոլը եւ փորձել դրա մասին իմանալ մյուսներից հնարավորինս շատ: Հասկանում էի, որ դա խաղում մնալու միակ միջոցն է: Միշտ երազել եմ դառնալ մարզիչ: Եթե ինչ-որ մեկն ինձ առաջարկեր մարզիչ աշխատել 25 տարեկանում, հաճույքով կհամաձայնեի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին 48-ամյա Կլոպը 1990-2001-ը խաղացել է գերմանական «Մայնցում», որը հետագայում գլխավորել է 7 տարի: Այնուհետեւ 2008-2015-ը նա աշխատում էր Դորտմունդի «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում