10:10  ,  24 դեկտեմբերի, 2015

Խառը մենամարտերի պատմության ամենածանր մարզիկը մահացել է

Խառը մենամարտերի (MMA) պատմության ամենածանր մարտիկ Էմանուել Յարբորոն 52 տարեկանում մահացել է ամերիկյան Ռիչմոնդում: Ամերիկացի մարզիկի մահվան պատճառները չեն հրապարակվում, գրում է mmafighting.com-ը:

Յարբորոն Գինեսի ռեկորդների գրքում էր ընդգրկվել որպես պատմության ամենածանր մարզիկ: Նա զբաղել է նաեւ սումոյով, ձյուդոյով, ըմբշամարտով եւ ամերիկյան ֆուտբոլով: Ամերիկացու քաշը հասել է մինչեւ 400 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում