12:32  ,  22 հունիսի, 2012

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտեց կարիերան

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն (34-4) Սանկտ Պետերբուրգում բրազիլացի Պեդրո Ռիզոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Կարծում եմ՝ ժամանակը եկել է. ես հեռանում եմ: Ես դեռ պետք է մասնակցեմ սպորտային սամբոյի աշխարհի առաջնությանը: Խառը մենամարտերից հեռանալու գլխավոր պատճառը ընտանիքս է: Աղջիկներս մեծանում են առանց ինձ, այդ իսկ պատճառով որոշել եմ հեռանալ: Ֆինանսական գայթակղիչ առաջարկները չեն կարող փոխել իմ որոշումը»,- 35-ամյա Եմելյանենկոյի խոսքը փոխանցում է allboxing.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում