«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում խփած գոլը նվիրել է դորտմունդյան ակումբի երկրպագուներին: Այդ մասին Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես խոսացել էի, գոլս նվիրում եմ ձեզ՝ երկրպագուներ: Für sie BVB Fans»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը, սակայն «Բորուսիայի» երկրպագուներն աջակցել էին նրան՝ ուղեկցելով ծափահարություններով: Դրանից հետո Մխիթարյանը շնորհակալություն էր հայտնել «Բորուսիայի» ֆանատներին եւ խոստացել, որ կփորձի գոլ խփել նրանց համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի