11:33 17 դեկտեմբերի, 2015«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում խփած գոլը նվիրել է դորտմունդյան ակումբի երկրպագուներին: Այդ մասին Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես խոսացել էի, գոլս նվիրում եմ ձեզ՝ երկրպագուներ: Für sie BVB Fans»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը, սակայն «Բորուսիայի» երկրպագուներն աջակցել էին նրան՝ ուղեկցելով ծափահարություններով: Դրանից հետո Մխիթարյանը շնորհակալություն էր հայտնել «Բորուսիայի» ֆանատներին եւ խոստացել, որ կփորձի գոլ խփել նրանց համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.