Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատներին, որոնք տեղ են զբաղեցնում «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի Die Sütribüne տրիբունայում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Die Sütribüne-ին ինձ աջակցելու եւ անունս վանկարկելու համար: Իրոք, լավ զգացի ինձ եւ կփորձեմ մեկ գոլ խփել նրանց համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բորուսիան» տանը 4:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի