09:42  ,  9 դեկտեմբերի, 2015

Արեւմտյան Հայաստանի հավաքականի 16-րդ ֆուտբոլիստը

Նոր ձեւավորվող Արեւմտյան Հայաստանի հավաքականի 16-րդ ֆուտբոլիստն է դարձել ֆրանսիական «ՈւԳԱ Դեսինես» ակումբի հարձակվող Վիգեն Վալենզա-Բերբերյանը, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Ավելի վաղ թիմը համալրել էր նաեւ Վիգենի երկվորյակ եղբայրը՝ Լորիս Վալենզա-Բերբերյանը, որը եւս խաղում է «ՈւԳԱ Դեսինեսում»:

Մինչեւ այս Արեւմտյան Հայաստանի հավաքական էին հրավիրվել նաեւ Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, շվեդական «Աիրիսկա» եւ «Հուդինգե» ակումբների նախկին հենակետային կիսապաշտպան Սերոպ Բուդուրը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում