14:47  ,  17 նոյեմբերի, 2015

Ռամոսը, Իսկոն եւ Մարսելոն պատրաստվում են Սուպերկլասիկոյին

Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Սերխիո Ռամոսը, Իսկոն եւ Մարսելոն (վնասվածքներ ունեին) վերադարձել են ընդհանուր խումբ եւ պատրաստվում են Սուպերկլասիկոյին: Սպասվում է, որ երեք խաղացողներն էլ կկարողանան խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» դեմ:

Առայժմ ընդհանուր խմբից դուրս է մարզվել դարպասապահ Կեյլոր Նավասը, որը մկանային խնդիրներ ունի, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հույս ունի, որ նա եւս կկարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:

Արքայական թիմը հերթական մարզումից առաջ լռության րոպեով հարգել է փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը:

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: «Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» երկրորդ տեղում է՝ 24 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում