14:47 17 նոյեմբերի, 2015Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Սերխիո Ռամոսը, Իսկոն եւ Մարսելոն (վնասվածքներ ունեին) վերադարձել են ընդհանուր խումբ եւ պատրաստվում են Սուպերկլասիկոյին: Սպասվում է, որ երեք խաղացողներն էլ կկարողանան խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» դեմ:
Առայժմ ընդհանուր խմբից դուրս է մարզվել դարպասապահ Կեյլոր Նավասը, որը մկանային խնդիրներ ունի, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հույս ունի, որ նա եւս կկարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:
Արքայական թիմը հերթական մարզումից առաջ լռության րոպեով հարգել է փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը:
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: «Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» երկրորդ տեղում է՝ 24 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.